|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մահապատժի վերականգնման մասին հայտարարության մասին:
Ըստ Haber7-ի՝ նա հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային՝ նշելով, որ մահապատիժը վերականգնելու դեպքում կդադարեցվեն Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները:
Շուլցն անդրադարձել է նաև Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների և պատգամավորների, գիտնականների և լրագրողների ձերբակալություններին՝ նշելով, որ դրանք կարող են հանգեցնել Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների: