|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում կալանավորված` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին այցելած փաստաբան Լևենթ Փիշքինը ձերբակալվել է:
Ըստ «Ակօս»-ի՝ Բուրսայի դատախազության հրահանգով ձերբակալված Փիշքինի տանը ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել և առգրավել փաստաբանին պատկանող հատուկ իրեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Թուրքիայում ձերբակալել են ԺԴԿ ավելի քան 10 անդամի, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին: Ավելի ուշ ազատ են արձակվել կուսակցության 3 անդամ: