|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարին` երկշաբաթյա ընթացքում ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն` դադարեցվում են արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության լիազորությունները, վերացվում են արդարադատության նախարարության կողմից իրականացվող` արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչության գործառույթները, իսկ մնացած տեսչական կազմակերպությունների գործունեության վերահսկողության, ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՊԵԿ-ին:
ՀՀ արդարադատության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողական գործառույթները վերապահվում են արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության ծառայությանը: