|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր` կառավարության նիստի քննարկումից առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարզաբանումներ ներկայացրեց կառավարության նիստի օրակարգի նոր ձևաչափի վերաբերյալ, որը կոչվում է «չքննարկվող»: Ներկայացվող հարցերից որոշների դիմաց նշված է «չքննարկվող»:
Կարեն Կարապետյանը նշեց, որ նախ նախարարությունները պետք է որոշեն, թե որ հարցերն ու որոշումներն են կատարվելու իրենց մակարդակով, որոնք են բերվելու նիստի օրակարգ: Սակայն տեխնիկական բնույթի և հանրության կողմից առանձնապես հետաքրքրություն չներկայացնող հարցերը վարչապետն առաջարկեց տարբերակել և ներկայացնել «չքննարկվող» ձևաչափում: Նա հարցրեց, թե արդյո՞ք նախարարները համաձայն են կամ ունեն առարկություններ, որ որոշ հարցեր այդ ձևաչափից դուրս գան ու չքննարկվեն: Նախարարներն առարկություն չունեին: