|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հյուրընկալվեց գեղանկարիչ, խեցեգործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանի արվեստանոցում:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ Հմայակ Բդեյանը պարգևատրվել էր Մովսես Խորենացի մեդալով, որը վաստակաշատ արվեստագետին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարը:
Այնուհետև, Հմայակ Բդեյանը նախարարին ներկայացրեց վերջին շրջանի իր աշխատանքները, որից հետո կայացած ջերմ և մտերմիկ զրույցի ընթացքում քննարկեցին Վարպետի ստեղծագործական ծրագրերը, խոսեցին արդի մշակութային անցուդարձի, մասնավորապես, կերպարվեստի ոլորտի խնդիրների շուրջ: