|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին և առաջարկել աշխատել նրա հետ դեմոկրատական արժեքների հիման վրա. հայտնում է Газета-ն:
«Գերմանիան և ԱՄՆ-ը կապված են այնպիսի արժեքներով, ինչպիսիք են դեմոկրատիան, ազատությունը, օրենքի և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը` անկախ նրանց ծագումից, մաշկի գույնից, կրոնից, սեռից, սեռական կողմնորոշումից և քաղաքական հայացքներից: Ես առաջարկում են աշխատել Դոնալդ Թրամփի հետ այդ արժեքների հիման վրա»,- ասել է կանցլերը:
Մերկելը հավելել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն առանցքային է երկրի արտաքին քաղաքականությունում: