|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել այս տարվա հուլիսի 20-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալ Տիգրան Մարգարյանի մասով քրգործը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրանքի՝ Տիգրան Մարգարյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած` հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Նշենք, որ Մարգարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել էր կալանավորումը, սակայն դեռևս օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունն ու նրա խափանման միջոցը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ: Հիշյալ գործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին: