|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր կազմակերպել էր ընդունելություն, որի ժամանակ ընտրախաղի ձևով կազմակերպվել էին ԱՄՆ նախագահի ընտրություններ: Հրավիրվածների թվում էր նաև ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով մասնակցել է ընտրախաղին ու քվեարկել ԱՄՆ թեկնածուներից մեկի օգտին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Ընտրախաղի նպատակն է եղել հյուրերին ներկայացնել ԱՄՆ ընտրությունների քվեարկության կարգը: «Դրանք իսկական ընտրություններ չեն եղել, եղել է ընտրությունների իմիտացիա, որին մասնակցել է Տիգրան Մուկուչյանը»,- ասաց Հերմինե Հարությունյանը: