|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սամվել Ավետիսյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ազատվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմից: Մեկ այլ հրամանով Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը նշանակվել է ուսումնական գծով պրոռեկտոր՝ ազատվելով նույն բուհի Կրթության որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի ղեկավարի պաշտոնից:
Նշենք նաեւ, որ Սամվել Արծրունու Ավետիսյանը շարունակելու է իր աշխատանքը համալսարանում որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: