|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ առաջիկայում նախարարությունում կլինեն կրճատումներ, ինչը բխում է կառավարության նոր ծրագրից:
Հարցին, թե ինքը քանի՞ խորհրդական ու օգնական ունի, նախարարը պատասխանեց` երեք խորհրդական և երկու օգնական, հետո հարցրեց. «Շա՞տ է, թե՞ քիչ: Ինձ թվում է` բավարար է»:
Մեկ այլ հարցի, թե այս կառավարության մասին ասում են` կարճաժամկետ կառավարություն, ինքն իրեն կարճաժամկետ նախարար համարո՞ւմ է, Ամիրյանը պատասխանեց. «Ինչ ուզում եք` ասեք, ես ինձ կարճաժամկետ չեմ համարում»: