|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ առաջնության 13-րդ տուրում «Գանձասար-Կապան»-ը հյուրընկալվելով «Փյունիկ»-ին գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել։ «Փյունիկ»-ի դարպասապահ Գոռ Մանուկյանը, ով հրավիրվել էր հավաքական, վնասվածքի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը: Փոխարենը հավաքական է հրավիրվել կապանյալ թիմի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը:
Հիշեցնենք, որ Գրիգոր Մելիքսեթյանը նախկինում էլ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է ընկերական մեկ հանդիպում։