|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը նախապատրաստվում է նոյեմբերի 14-27-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը: Երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ` հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում, որին մասնակցում է 14 բռնցքամարտիկ, այդ թվում նաև Անուշ Գրիգորյանը: Նա նախապատրաստվում է նոյեմբերի 14-24-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակաների կանանց առաջնությանը: Աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ: Մասնակից բռնցքամարտիկների անունները կհրապարակվի ավելի ուշ:
ՀԲՖ մամուլի ծառայություն