|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշում: Ըստ այդմ` տնտեսված միջոցները թույլատրվում է օգտագործել Շիրակի մարզում Ախուրյանի թիվ 3 շենքի կառուցումն ավարտելու և թվով 104 բնակարաններում գազօջախ տեղադրելու համար: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման անհրաժեշտությամբ: Որոշումն ընդունվեց: