|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ստամբուլում հայկական «Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» գրքի թուրքերեն թարգմանությունը:
Ինչպես տեղեկանում ենք հրատարակչության պաշտոնական կայքից, գիրքն թուրքերեն է թարգմանել Քլեմանս Զաքարյան Չելիքը, խմբագրել են Ռոբեր Քոփթաշն ու Արթուն Գեբենլիօղլուն: Գրքի շապիկը կազմել է Արեթ Գըջըրը:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականին Բեյրութում: Այն պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին Դեյր Զորի անապատով Հալեպ գաղթած հայ որբերի և նոր գաղթավայրում ապրած դժվարությունների մասին:
Հիշեցնենք, որ վերջերս «Արաս» հրատարակչությունը լույս էր ընծայել նաև հայկական գրականության ամենահատկանշական երկերի շարքին պատկանող գործերից մեկը՝ Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը: