|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այս տարի 44 գիտական աշխատանք է հետ վերադարձրել. լրագրողներին հայտնեց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նա տեղեկացրեց նաև, որ, նախորդ տարվա համեմատ, հետ վերադարձրած գիտական աշխատանքների թիվը նվազել է:
«Ի դեպ, հետ վերադարձված աշխատանքների մեծ մասն արտագրության պատճառով է հետ վերադարձվում: Երեք տարիների ընթացքում 240 աշխատանք է հետ վերադարձվել, որից 84-ն արտագրություն է. սա աննորմալ թիվ է: Հիմնականում հետ ենք վերադարձնում տնտեսագիտական աշխատանքները, սակայն պատճառն այն է, որ այս գծով պաշտպանողների թիվն է շատ մեծ»,-ասաց Արզումանյանը: