|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում հրատարակվող «Penguen» ծաղրանկարների ամսագիրն անդրադարձել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի խմբագրատան առջև ընթացող ցույցերին:
Ըստ Demokrathaber-ի՝ թերթի աշխատակիցների ձերբակալությունների դեմ ցույց անողներին պատկերած ծաղրանկարիչը հեգնել է երկրի իշխանություններին:
Նկարում ցուցարարները պարզել են «Լրագրությունը հանցանք չէ» գրությամբ պաստառներ, իսկ իշխանություններին ներկայացնող անձն այդ գրառման մասին հարցնում է. «Եթե այդպես է՝ ի՞նչ գործ ունեին թերթում»:
Ծաղրանկարը մեծ հավանության է արժանացել թերթի դեմ ոտնձգությունները դատապարտողների շրջանում:
