|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հովսեփյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Նրա վիպակները, պատմվածքներն ու թարգմանությունները մնայուն արժեքներ են մեր գրականության մեջ: Նշանակալի է նաև Ռուբեն Հովսեփյանի՝ որպես «Նորք» գրական հանդեսի խմբագրի ավանդը հայ գրականության տարածման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակիցներին և ընթերցողներին»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: