|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված անհույս հարկային պարտավորությունները «համաներելու» տարբերակը: Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնք բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել:
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ-ից նման մտադրության գոյությունը հաստատեցին: «Այս պահին կա վարչապետի հանձնարարականը ՀՀ ՊԵԿ-ին եւ կառավարությանը քննարկել իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները «համաներելու» նպատակահարմարությունը: Ներկայումս ուսումնասիրություններ են ընթանում»,- պատասխանեցին ՊԵԿ-ից: Կարելի է ենթադրել, որ այս խնդրի վերջնական պատասխանը տարեվերջին կամ եկող տարվա սկզբին նոր միայն կհստակեցվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: