|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ նոյեմբերի 16-ին նախանշված ՀՀԿ համագումարում կընտրվի կուսակցության նախագահ:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվի այլ թեկնածու, Շարմազանովն ասաց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը: Կարծում եմ, որ Դուք էլ Ձեր տված հարցին չեք հավատում»։