|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր մեկ բջջային հեռախոս տրամադրել նախարարությանը` ԱԳ նախարարի առաջին տեղակալի նոր հաստիքով պայմանավորված:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, հարցրեց. «Ի՞նչ կարելի է անել, որ այս կարգի որոշումները հանվեն օրակարգից»:
Վարչապետը հիշեցրեց իր հանձնարարականը` ապակենտրոնացնել որոշումների մեծ մասը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ հանձնարարականի հետ կապված աշխատանքներ տարվում են, և անհրաժեշտ կլինի նախագահի համապատասխան հրամանագրերում որոշակի փոփոխություններ անել: