|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հանրապետության մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Օրակարգային մյուս հարցերը վերաբերում էին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նորընտիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովմանը: