|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունը: Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հիանալի ելույթ ունեցան մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը:
Հայկ Մարտիրոսյանը 1-ին 7 տուրում միայն հաղթանակներ տարավ, վերջին 4 տուրերում ոչ-ոքի արդյունքներ ցույց տվեց, և արդյունքում 9 միավորով հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Նույնքան վաստակեց նաև Մանուէլ Պետրոսյանը, ով ևս դարձավ աշխարհի չեմպիոն իր տարիքային խմբում։