|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ի դեպ, Ֆրանցիսկոսի այցից երկու օր առաջ վրաց կաթողիկոս Իլիա Երկրոդը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ ուղղափառ հավատացյալները չեն կարող ներկա գտնվել կաթոլիկների առաջնորդի պատարագին` հոգեւոր դոկտրինների տարբերությունների պատճառով: Միեւնույն ժամանակ նույն հայտարարության մեջ խստորեն դատապարտվում էին պապի հասցեին անընդունելի բացասական հայտարարությունները:
Նշենք, որ Հռոմի պապին Թբիլիսիում դիմավորեցին բողոքի ակցիաներով, որի մասնակիցները «Վատիկանը հոգեւոր ագրեսոր է», «Հեռու մնա Վրաստանից, հակաքրիստոս» վրացերեն եւ անգլերեն գրություններով պաստառներ ով շարվել են օդանավակայանից քաղաք տանող ճանապարհի երկայնքով: