|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Երևանում բնակելի շենքերից մեկի 4-րդ հարկից 5-ամյա մի աղջիկ է ընկել ցած: Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնեցին, որ թեև աղջնակը կոտրվածքներով է իրենց մոտ տեղափոխվել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Նա ստացել է ուղեղի ցնցում, աջ ոտքի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ: Երեխան այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բայց գիտակցությունը տեղն է»,- ասացին հիվանդանոցից: