|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն տեղեկացրել ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվելու է: Այդ մասին հայտարարել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին դեմ էր արտահայտվել նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ դեռ այդ ժամանակ ասվեց, որ էկոնոմիկայի նախարարությունը կկոչվի ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցության նախարարություն: Բայց արդեն այսօր, երբ ԱԺ նիստում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն էր ներկայացնում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, հայտնի դարձավ, որ նախարարությունը կկոչվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն։