|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի Հանրապետությունում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նշում են Անկախության տոնը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեով ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:
Անկախ Հայաստանը ձևավորվեց ժողովրդի համար ծանր մի ժամանակաշրջանում, երբ Խորհրդային միության փլուզումից հետո ստեղծված տնտեսական ճգնաժամը զուգորդվում էր Արցախում ընթացող պատերազմով:
Անկախության 25-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում քիչ անց կմեկնարկի տոնական ռազմական շքերթը: Մայրաքաղաքում ու հանրապետության մարզերում այսօր սպասվում են բազմաթիվ տոնական միջոցառումներ: