|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ներկայացվող՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային: Գեղարվեստական ֆիլմը Արցախյան ազատամարտին մասնակցած և հանուն հայրենիքի իրենց կյանքը վտանգած երիտասարդների՝ ֆիլմի հերոսների ճակատագրերի մասին է: ՀՀ անկախության հոբելյանական տարում ֆիլմի հիմնական ուղերձն է՝ վերաարժևորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը: