|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ոստիկանությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ այսօր Գյումրիում սպանվել է Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ԲՀԿչ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդեւան Գրիգորյանի՝ Ապարի որդին: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացվել, և իրավապահներն այժմ դեպքի վայրում են:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ հրազենային վիրավորում ստացած Արշակ Գրիգորյանը Վարդևան Գրիգորյանի 4 զավակներից կրտսերն էր՝ 26 տարեկան: Նրան Գյումրու Պոլիգոններ թաղամասից հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած: Մեր աղբյուրների խոսքով՝ Արշակը համեստ երիտասարդ էր, երբևէ աչքի չի ընկել քրեական պատմություններով:
Թե ի՞նչն է սպանության պատճառը, առայժմ հայտնի չէ: