|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Սեպտեմբերի 18-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում կիրառված նորարարություններից մեկն անկուսակցականների առաջադրումն էր կուսակցությունների, հատկապես ՀՀԿ-ի կողմից։ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ն, մտածված, որոշ համայնքներում անկուսակցականներ էր առաջադրել, որոնք ծպտյալ հանրապետականներ են, քանի որ հասկանում է, որ մարդկանց դժվար է համոզել ՀՀԿ-ին ձայն տալ։ Հաղթած անկուսակցականներն առաջիկայում կդառնան կարկառուն ՀՀԿ-ականներ։ Մյուս նորարարությունն ավագանու հետ է կապված։ Մեր տեղեկություններով, թեկնածուներն ավագանու մեծաթիվ թեկնածուներ են առաջադրել, որպեսզի չընտրվելու դեպքում կաթվածահար անեն համայնքապետի աշխատանքը և հետագայում անվստահություն հայտնեն նրան, ու նոր ընտրություններ նշանակվեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։