|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղում երեկ կայացած համայնքապետի ընտրություններում գյուղապետի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուները հավաքել են հավասար քանակությամբ՝ 107-ական ձայն: Նշենք, որ հիշյալ գյուղում միմյանց դեմ պայքարել են գործող ՀՀԿ-ական գյուղապետ Աշոտ Առաքելյանը և Եղնիկի հիմնական դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Արծրուն Սարգսյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը պարզաբանեց, թե ինչպես է կարգավորվելու հարցը: Նրա խոսքով՝ եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ են ստացել երկու թեկնածուներ, ապա գյուղապետին որոշելու համար անցկացվում է վիճակահանություն:
Թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Արագածոտնի Եղնիկ համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները կամփոփի նիստում քվեարկության օրվանից հետո 5-րդ օրը` սեպտեմբերի 23-ին, հաղթողին որոշելով վիճակահանությամբ: Նիստին կարող են մասնակցել ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև թեկնածուները: