|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր առավոտից սոցիալական ցանցերում օգտատերերը տարածում են բժշկական համալսարանի ուսանողուհի Ինես Սրապիոնյանի լուսանկարը և հորդորում տեղեկություն հայտնել աղջկա գտնվելու վայրի մասին:
Yerkir.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ 23-ամյա Ինես Սրապիոնյանը, որպես անհայտ կորած, երեկվանից որոնվում է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից:
Աղջկա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին: Ինեսի ընկերներն էլ խնդրում են նրան տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին` զանգահարել 077200022 հեռախոսահամարով: