|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Armlur.am-ը տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվել է Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանը, իսկ Hraparak.am-ն էլ գրեց, որ աշխատանքից ազատվելու է նաև նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը:
Yerkir.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ անձամբ Սաղաթելյանից եւ Լալայանից: Սևակ Լալայանը մեզ հետ զրույցում, լսելով, որ իրեն լրագրող է զանգահարել, հորդորեց դիմել նախագահի լրատվական ծառայություն եւ անջատեց հեռախոսը:
Արա Սաղաթելյանը եւս շատ հակիրճ գտնվեց. նախ ասաց, որ ժողով է անում, այնուհետեւ հավելեց. «Չեղած բաները մեկնաբանելու կարիք չեմ զգում»: