|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո մինչ նոր կառավարության ձևավորումը բոլոր նախարարները համարվում են պաշտոնակատարներ: Իրենց պաշտոններին հրաժեշտ տվող նախարարների՝ մամուլում շրջանառվող ցանկում է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը: Նախարարն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այդ լուրերին, ասաց. «Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է ձևավորվում կառավորությունը, սպասենք ձևավորմանը»:
Հարցին, թե անսպասելի՞ չէր արդյոք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, Օհանյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր անձ իր գործունեության համար է պատասխանատու և ՀՀ վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, իր ելույթի ընթացքում ամեն ինչի մասին խոսեց»: