|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. հաղորդում է ՌԴ արտգործնախարարության կայքը:
Հաղորդագրության համաձայն` քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հրատապ հարցեր, այդ թվում՝ Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ընթացիկ իրավիճակը: