|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմության մեջ առաջին անգամ դաշնային դատավորի պաշտոնի համար մուսուլման թեկնածու է առաջադրել:
Ըստ Huffington Post-ի՝ մուսուլման թեկնածուի անունը Աբիդ Քուրեշի է, առաջադրվել է Կոլումբիայի շրջանի շրջանային դատարանի դատավորի պաշտոնի համար:
«Ուրախ եմ հայտարարել, որ պրն Քուրեշին առաջադրվել է` ծառայելու Միացյալ Նահանգների շրջանային դատարանում»,- ասել է Օբաման:
Նա վստահություն է հայտնել նաև, որ իր առաջարկած թեկնածուն աշխատանքային պարտականությունները կկատարի հավուր պատշաճի: