|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան` Գյումրիում գտնվող մարզադպրոցը պատկանում է տեղական ինքնակառավարման մարմիններին, նրանք են տնօրեն նշանակում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը` անդրադառնալով մարզադպրոցի վերանորոգման հարցին։
«Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ին, ապա մենք Գյումրիում մարզահամալիր ենք կառուցում, որտեղ մի շարք մարզաձևերի համար մարզվելու պայմաններ են լինելու: Այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքները։ Հուսով ենք՝ հաջորդ տարի Գյումրու մարզակառույցը շահագործման կհանձնվի»,- ասաց նա: