|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ուզբեկստանի խորհրդարանն ու կառավարությունը հաղորդագրություն են տարածել այն մասին, որ մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:
Նշենք, որ 78-ամյա նախագահի մահվան լուրը տարածվել էր դեռ անցած կիրակի, սակայն պաշտոնական աղբյուրները լռում էին: Լրատվամիջոցները գրում էին, որ Քարիմովն ուղեղի կաթված է ստացել: Իսկ նախօրեին Քարիմովի դուստրը շնորհակալություն էր հայտնել բոլորին, ովքեր իբր աջակցել էին, որ հայրն ապաքինվի:
Իսլամ Քարիմովը Ուզբեկստանի նախագահն էր երկրի անկախացումից` 1991 թվականից ի վեր: