|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ը հերթական անգամ նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին:
Ըստ Diken-ի՝ ԱՄՆ-ը նման նախազգուշացում է արել երկրում առկա ահաբեկչական վտանգի պատճառով՝ հորդորելով հեռու մնալ Սիրիայի հետ սահմանին գտնվող վայրերից:
Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան և Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները կարող են օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 23-ը կամավոր լքել Թուրքիայի տարածքը, և այդ ժամանակահատվածում իրենք կփոխհատուցեն դեպանատան և հյուպատոսարանի աշխատակիցների ճանապարհային ծախսերը: