|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Պրահա չարտերային չվերթով ժամանեցին Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Այստեղից մեր թիմն ավտոբուսով ուղևորվեց Մլադա Բոլեսլավ քաղաքը, որի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում օգոստոսի 31-ին՝ ժամը 21:15-ին, կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Մլադա Բոլեսլավի «Սանդ Մարտին» հյուրանոցում: Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Չեխիայում: