|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ալիկ Էրոյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայտնի է, որ ռուսական Yandex.taxi-ին մուտք է գործել նաև Վրաստանի տարածք, սակայն կարճ ժամանակ անց այդ ընկերությունը լուրջ խնդիրների առջև է կանգնել:
Խնդիրը կայանում է նրանում, որ Վրաստանում նշված կազմակերպության ծառայությունից օգտվող և ծառայություն մատուցող անհատները նշում են, որ բեռնվող և կիրառվող հավելվածներում Վրաստանի քարտեզը ներկայացված է առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչը օրենքի խախտում է:
Թեև ընկերությունից պարզաբանում են, որ տվյալ խոսակցություններն անհիմն են, այդուհանդերձ արդեն պաշտոնական մակարդակով սկսել են հետաքրքրվել նշված հարցով, և կարող է հասնել նրան, որ ընկերությունը ստիպված լինի գործը չսկսած, հավաքել իրերը և հեռանալ Վրաստանից»: