|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած` ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման ձախողումից հետո Հունաստան փախած մի թուրք ընտանիք (4 հոգի) և 3 գործարար հունական իշխանություններից խնդրել են ապաստան տրամադրել իրենց. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը, Հունաստանի կառավարության խոսնակը, հաստատելով վերոնշյալ լուրը, նշել է, որ թուրք ընտանիքը հաստատվել է Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում, իսկ 3 գործարարներն անցել են Հռոդոս կղզի: Ենթադրվում է, որ ընտանիքը Հունաստան է մուտք գործել Մերիչ գետի վրայով` մոտորանավակով: Իսկ թե ինչպե՞ս են 3 թուրք գործարարներն անցել թուրք-հունական սահմանը, դեռևս ուսումնասիրվում է: Սպասվում է, որ նշյալ անձանց կառաջադրվի անօրինական ճանապարհով սահմանը հատելու մեղադրանք, և նրանք դատարանի առջև կկանգնեն: