|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ` ժամը 14։00-ի սահմաններում, Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 57-ամյա Զարիկ Խ-ն։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքից մեկ ժամ անց քաղաքացին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը տանը ջրի փոխարեն սառնարանում դրված էսենցիայի լուծույթն է խմել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է ընթանում: