|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ժողովուրդը» գրում է.«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ օգոստոսի 16-ին ստորագրած որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
«Ժողովուրդ»–ը Գուրգեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչու է նա ազատման դիմում ներկայացրել։ Մեր հարցմանն ի պատասխան նա ասաց. «Մեկնաբանություն չունեմ տալու։ Դա եղել է իմ ցանկությունը՝ այս պահին այդ պաշտոնից ազատվելու։ Բնականաբար, կանցնեմ այլ աշխատանքի, իսկ այս պահին ընդամենը իմ հանգիստն եմ վայելում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։