|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գյումրու քաղաքապետարանի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը կամ մենապայքարային մարզաձևերի նախկին մարզադպրոցը, որն արդեն ունի 27 տարվա պատմություն, շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Դեռևս 2 տարի առաջ` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո, բազմաթիվ խոստումներ եղան, որ մարզադահլիճը կվերանորոգվի, սակայն դեռևս ոչինչ չի փոխվել, միայն ավելացել է մարզադահլիճ հաճախող երեխաների թիվը:
Վերանորոգման ծրագիրը վաղուց է հանձնվել սպորտի նախարարությանը: Նախորդ տարվա մարտից պետք է սկսվեին շինարարական աշխատանքները, բայց այդպես էլ ոչինչ չի արվել: Yerkir.am-ը դեռևս նախորդ տարի անդրադարձել էր մարզադպրոցի անմխիթար վիճակին: