|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը դեռևս 8 տարի առաջ խոստացել էր սափրել իր գլուխը, եթե Հայաստանը Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճի: Այս մասին հայտնում է totoexpert.am-ը: Անցել են տարիներ, և ահա Արթուր Ալեքսանյանը նվաճում է բաղձալի օլիմպիական ոսկին և իր իսկ ձեռքով ի կատար ածում Գիլոյանի տված խոստումը:
20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը ներկայացնող մարզիկը կրկին կանգնում է պատվո հարթակի գագաթին և ամբողջ աշխարհով մեկ հնչեցնում մեր ազգային օրհներգը: