|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բանակցություններ կանցկացնեն Մոսկայում. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Բարձրագույն մակարդակով բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել փոխգործակցության հիմնական հարցերը` քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում, նաև` ինտեգրման գործընթացների առաջմղումը եվրասիական տիրույթում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սպասվում է նաև կարծիքների փոխանակում մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: