|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում անդրադարձել է հայկական թիմի երկու անդամների՝ Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի որակավորման փուլի ելույթներին:
Հարություն Մերդինյանի մասին.
Հարություն Մերդինյանը կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Մեր ստուգողական մարզումների ժամանակ նա վարժությունը կատարում էր ավելի վատ, սակայն հիմա գերազանց արեց այն: Մերդինյանի ստացած գնահատականը՝ 15,583 միավոր, հնարավորություն կտա պայքարելու եզրափակչում: Նա արեց վարժությունը այն բարդությամբ, ինչպես և պլանավորել էինք, ավելի բարդ վարժությամբ Հարությունը հանդես կգա արդեն եզրափակչում:
Արթուր Դավթյանի մասին.
Արթուրն առաջին ցատկի ժամանակ շատ լավ կատարեց վարժությունը, իսկ երկրորդի ժամանակ իր հնարավորություններից մի բան էլ ավել կատարեց, պարզապես բարձր ցատկեց և չկարողացավ կանգնել ոտքերի վրա: Հիմա Դավթյանը անհաջողության մեջ ինքն իրեն է մեղադրում միայն: Կարծում եմ` նա կլինի 12-րդ տեղում:
Անհատական գործիքների եզրափակիչները կկայանան օգոստոսի 14-ին և 15-ին: