|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակումներ է կատարել ոստիկանական համակարգում: Մասնավորապես` ոստիկանության գնդապետ Արման Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնում։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը, ով զբաղեցնում էր Արաբկիրի պետի պաշտոնը: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել է ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:
Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից ազատվել և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը։ Արաբկիրի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Արթուր Հովհաննիսյանը: