|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում հուլիսի 26-27-ին իրականացվել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց մասնակցել են ուսումնական էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչները և հրամանատարական կազմը:
Ուսումնամարզական թռիչքների նպատակն էր ստուգել օդաչու-հրահանգիչների թռիչքային հմտությունները և հրահանգչամեթոդական պատրաստությունը: Օդաչու-հրահանգիչները թռիչքների ընթացքում մեկ անգամ ևս հաստատել են պատրաստվածության բարձր մակարդակը: