|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան պաշտոնական գրություններ է ուղարկել ԱՄՆ-ի Արդարադատության և արտաքին գործերի նախարարություններ` պահանջելով անհապաղ բանտարկել Էրդողանի քաղաքական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ում:
Ըստ Turkiyegazetesi-ի՝ գրավոր նամակում Թուրքիան պահանջել է ժամանակավորապես ձերբակալել Գյուլենին, «մինչ 2 երկրների միջև առկա իրավական պայմանագրերի շրջանակներում տեղի կունենա նրա արտահանձնումը Թուրքիային»:
Հիշեցնենք, որ Անկարան ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու հարցում մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին, ով բացարձակապես հերքում է Անկարայի պնդումները: